Կայքը գտնվում է մշակման գործընթացում
Հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակ
Նորություններ
ԶԼՄ-ներ համարՀայտարարություններ
դեկտեմբերի 03, 2025
Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողներին
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ և 2024–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցման գործողությունների ծրագրի շրջանակում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է մի շարք համալսարանների ուսանողներին: Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին՝
կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը
բարեվարքության համակարգի տարրերին
վարքագծի կանոններին
նվեր ստանալու արգելքին
շահերի բախմանն ու ազդարարման համակարգին
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքներին և նախարարության գործառույթներին
Քննարկման ավարտին ուսանողները նախարարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը: Նախարարը կարևորել է ուսանողների ներգրավվածությունը և մասնակցությունը հասարակական կյանքին:
Տեսանյութեր
հոկտեմբերի 15, 2025
Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ՝ նպատակ ունենալով քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում հաղորդակցման գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։Քննարկման հիմնական թեմաներն էին՝• 2023–2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված հաղորդակցման հայեցակարգի և 2024–2026 թվականների գործողությունների ծրագրի ընթացիկ փուլը։• 2024 թվականին իրականացված հաղորդակցման գործողությունների ծրագրի ամփոփումը, ընդգծելով գերատեսչությունների և գործընկեր կառույցների ներդրումը։• 2025 թվականին նախատեսվող հաղորդակցման գործողությունների իրականացման ընթացքը, ներառյալ՝ հանրային իրազեկման, թափանցիկության բարձրացման և քաղաքացիական մասնակցության խթանման ուղղությունները։• Աշխատանքների համակարգման, տեղեկատվության փոխանակման և հաղորդակցության միջոցների ներդաշնակեցման խնդիրները՝ միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով։• 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառման կազմակերպչական հարցերը։
Հայտարարություններ
սեպտեմբերի 26, 2025
Հրապարակվել է ՏՀԶԿ hակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը
Հրապարակվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որտեղ ներկայացված են Հայաստանի կողմից հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:Հակակոռուպցիոն ոլորտում նախորդ երկու տարիներին կատարված լայնածավալ բարեփոխումների արդյունքում Զեկույցի կատարողական 9-ը դաշտերից 6-ում արձանագրվել է էական առաջընթաց։ Առաջընթաց է արձանագրվել հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման կանխարգելման և գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, պետական գնումների ոլորտում բարեվարքության ապահովման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում։Զեկույցը հասանելի է՝ https://www.oecd.org/en/publications/armenia-fifth-round-of-anti-corruption-monitoring-follow-up-report_3d273009-en.html։
ՏեսանյութերԶԼՄ-ներ համար
սեպտեմբերի 24, 2025
Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը:Նախարարը քննարկման ընթացքում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ավելի թափանցիկ և հաշվետվողական մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես՝• Բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանն ու ընթացիկ աշխատանքներին• Բարձրագույն գործադիր մարմիններում որոշում կայացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտականության սահմանմանը• Պետական մարմիններում ռիսկերի գնահատման գործիքների ներդրմանը• Ազդարարման համակարգի և դրա գործունեության շրջանակի ընդլայնմանը• Գործերի ողջամիտ ժամկետներում քննության վերաբերյալ նախագծերին• Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ՀԿ-ների ներգրավման մրցույթին• Հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակի վերագործարկման աշխատանքներին• Դատավորների թվաքանակի ավելացմանը• Պետական գնումների ոլորտում շահերի բախման ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը։Պանելային քննարկման ընթացքում նախարարը պատասխանել է քաղհասարակության կողմից ներկայացված՝ ատելության խոսքի, գործերի քննության ողջամիտ ժամկետների և այլ խնդիրների վերաբերյալ հարցերին։ Ֆորումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից։
ԶԼՄ-ներ համարՏեսանյութեր
սեպտեմբերի 16, 2025
Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված ազդարարման համակարգի բարելավմանը։Հանդիպման ընթացքում քննարկվել են ազդարարման համակարգի կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները: Գևորգ Քոչարյանն ընդգծել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի գնահատման հինգերորդ փուլի, ինչպես նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՈ) հինգերորդ փուլի գնահատման շրջանակներում ՀՀ-ին տրված հանձնարարականների կարևորությունը, որոնք առնչվում են ազդարարման համակարգին:Քննարկվել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա 2023-2026 թթ. գործողությունների ծրագրից բխող՝ ազդարարման համակարգի կատարելագործմանն ուղղված գործողությունների կատարման ընթացքը։Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀայտարարություններՏեսանյութեր
սեպտեմբերի 05, 2025
Անցկացվել է էթիկայի հանձնաժողովների գործունեության բարելավմանը նվիրված քննարկում
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է քննարկում՝ նվիրված էթիկայի հանձնաժողովների գործունեության բարելավմանը:2023-2026 թթ․Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում է բարելավել էթիկայի հանձնաժողովների գործունեությունը, իսկ գործողությամբ նախատեսվում է պետական ծառայության առանձին տեսակներում, համայնքային ծառայություններում, ՏԻՄ ավագանիներում ձևավորել էթիկայի հանձնաժողովներ, որոնք ի թիվս այլնի՝ կքննեն նաև բարեվարքության համակարգի տարրերին առնչվող խախտումները։ Միաժամանակ ռազմավարական մեկ այլ գործողությամբ՝ նախատեսվում է ապահովել տարբեր ծառայությունների տեսակներում առկա վարքագծի կանոնների համապատասխանեցումը ԿԿՀ կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին:Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային քննարկումը հնարավորություն կտա վեր հանել գործնականում Էթիկայի հանձնաժողովների ստեղծման, ինչպես նաև վերջիններիս գործառույթների իրականացման հետ կապված իրավական ու գործնական խնդիրները և գտնել դրանց հնարավոր լուծումները։